Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու

22.05.2017, 13:08
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։

ԱՀ ԱԻ պետական ծառայության տեղեկատվության համաձայն, Արցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհը մայիսի 23-ին երկկողմանի փակ է լինելու։

«Բոլոր տեսակի ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մ-12 (Սյունիքի մարզով) ավտոճանապարհով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ճանապարհի փակվելու պատճառը մայիսի 19-ին ժամը14:50-ին ստացված տեղեկությունն է այն մասին, որ ճանապարհի 25 կմ-ին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով:–0–