ՊԲ–ն մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների ուսումնամարզական թռիչքներ է իրականացնելու

24.09.2018, 13:33
ՊԲ–ն մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների ուսումնամարզական թռիչքներ է իրականացնելու:
ՊԲ–ն մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների ուսումնամարզական թռիչքներ է իրականացնելու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 25-ից 28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության, շրջաթռիչքներն իրականացվելու են ՊԲ մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն։

«Ուսումնամարզական շրջաթռիչքների նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–