ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Այս կապակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ որ համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության` այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու դիակների որոնման աշխատանքները:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–