Օջախային մարտեր, դիվերսիոն խմբի չեզոքացում. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում
25.10.2020,
00:20
Օջախային մարտեր, դիվերսիոն խմբի չեզոքացում. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատում և նշեց, որ հիմնականում ընթացել են լոկալ մարտեր։
Загружается новость ... "Лево"
«Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն», – ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։
«Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանն ավելացրեց, որ ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։–0–