Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավոր Յարոմիր Շտետինայի նկատմամբ, հաղորդում է radio.cz–ը` հղում անելով Եվրոպական ժողովրդական կուսակցության հաղորդագրությանը, որի անդամ է Շտետինան։
Ինտերպոլի Լիոնի բաժանմունքը հանձնարարել է նաև անդամ երկրներին, որպեսզի նրանք իրենց ազգային տվյալների բազաներից հանեն նման պահանջն ու չառաջնորդվեն դրանով։
Ադրբեջանը մեղադրում է Յարոմիր Շտետինային ադրբեջանական օրենքները խախտելու մեջ փետրվարին Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո։ Լյուքսեմբուրգի և Կիպրոսի եվրապատգամավորների հետ համատեղ Շտետինան այցելել է Ղարաբաղ տեղական հանրաքվեի անցկացման օրը, որի շրջանակում ընդունվել է նոր Սահմանադրությունը։
«Այս հակամարտության շրջանակում չաջակցել Լեռնային Ղարաբաղին նշանակում է համաձայնվել Կովկասում Ստալինի վարած ազգային քաղաքականության հետ», – ընդգծել է Ստետինան։
Նրա խոսքով, երեք եվրապատգամավորների կալանավորելու պահանջը նպատակ ուներ վախեցնել հարյուրավոր միջազգային մասնագետների, ովքեր հիմա աշխատում են Ղարաբաղում։–0–