Ղարաբաղցի զինծառայողները ոչնչացրել են երկու ադրբեջանցի դիպուկահարների

17.12.2015, 10:36
ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները չորեքշաբթի ոչնչացրել են երկու ադրբեջանցի դիպուկահարների:
Ղարաբաղցի զինծառայողները ոչնչացրել են երկու ադրբեջանցի դիպուկահարների

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները չորեքշաբթի ոչնչացրել են երկու ադրբեջանցի դիպուկահարների, հաղորդում է voskanapat.info–ն։

Ըստ հրատարակության` հակառակորդի զինծառայողներին նկատել են ղարաբաղա–ադրբեջանական սահմանի Մարտունու ուղղությամբ։

«Վնասազերծված ադրբեջանցի դիպուկահարները դարձան այս տարի Ադրբեջանի զինված ուժերի 206–րդ և 207–րդ կորուստը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–