ԵԱՀԿ դիտարկումն Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

06.02.2018, 13:43
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
ԵԱՀԿ դիտարկումն Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, հայտնում է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Ինչպես նշում է Արցախի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:-0-