«Ջարդ 44». հրապարակվել է Արցախյան պատերազմի մասին պատմող WarGonzo–ի վավերագրական ֆիլմի թիզերը (ՎԻԴԵՈ)

28.09.2021, 13:26
Հրապարակվել է 44–օրյա պատերազմի մասին պատմող WarGonzo–ի վավերագրական ֆիլմի թիզերը.ՎԻԴԵՈ
«Ջարդ 44». հրապարակվել է Արցախյան պատերազմի մասին պատմող WarGonzo–ի վավերագրական ֆիլմի թիզերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. WarGonzo նախագիծը ներկայացրել է Արցախյան 44–օրյա պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմի թիզերը։ Ֆիլմում իրադարձությունները ներկայացնում է նկարահանող խումբը, որն ամբողջ պատերազմի ընթացքում գտնվել է ռազմաճակատում։

«Սա օբյեկտիվության հասնելու փորձ չէ, այլ անձնական հայացք հենց մեր աչքի առաջ գրվող պատմությանն ու պատերազմի անողոք խառնարանի մեջ կլանված անհամար մարդկային ճակատագրերի ողբերգությանը», – նշել են ֆիլմի հեղինակները։

Ֆիլմում առաջին անգամ կներկայացվեն ռազմական գործողությունների ժամանակ նկարահանված կադրեր, որոնք ավելի վաղ չեն հրապարակվել։ Կներկայացվեն նաև այն մարդկանց պատմությունները, ովքեր գտնվել են իրադարձությունների կենտրոնում ամենավտանգավոր և ծանր րոպեներին։ 

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 9–ին։–0–