Նախօրեին Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. որոնումների արդյունքում ընդհանուր հայտնաբերվել է 1378 աճյուն. ԱԻՊԾ
14.02.2021,
14:47
Նախօրեին Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. որոնումների արդյունքում ընդհանուր հայտնաբերվել է 1378 աճյուն. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:
Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:–0–