Հանցագործություն մարդկության դեմ. արցախցի ավելի քան 30 000 փոքրիկ զրկված է ջեռուցումից (ՖՈՏՈ)
23.03.2022,
17:49
Հանցագործություն մարդկության դեմ. արցախցի ավելի քան 30 000 փոքրիկ զրկված է ջեռուցումից. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի-Արմենիա/. Արցախում ավելի քան 30 000 երեխա մնացել է առանց ջեռուցման և տաք ջրի: Այս մասին գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Դուք հարցնում եք պատճա՞ռը: Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը մտադրված փակել է գազի մատակարարումը Հայաստանից Արցախ: Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն մարդկության դեմ», - գրել է Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 21–ին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», - նշվում է հաղորդագրության մեջ։–0–
Загружается новость ... "Лево"