Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1367 աճյուն. ԱԻՊԾ
11:23
08 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառակությունը:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
«Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է: Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Արցախի պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարն ինքնակամ լքել է մարտադաշտը, ինչի պատճառով զինծառայողներ են զոհվել ու գերեվարվել, նա կալանավորվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ