Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին մոլորված 69-ամյա բերձորցուն (ՖՈՏՈ)
09.06.2022,
19:47
Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին մոլորված 69-ամյա բերձորցուն. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը վերադարձրել է հունիսի 1-ին ադրբեջանական կողմում հայտնված 69-ամյա բերձորցուն:
«Հունիսի 1-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին: Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում: Խաղաղա"պահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին: Հանգամանքները պարզվում են», - նշվում է գերատեսչության Facebook-յան էջում:-0-

Լուսանկարը՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Facebook-յան էջից