548.34
6.48
485.86
+10
Եղանակը Երևանում
Հայ

Բորիս Ֆոկին. Հայաստանն ունի առավելություն, որը կդարձնի երկիրը համաշխարհային առաջնորդ գոյատևելու հարցում սթրեսի և անորոշության պայմաններում

14:37
30 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Hay'Li Human Development–ի համահիմնադիր, Abakus մենթալ թվաբանության կենտրոնի հիմնադիր և CIS Armenia International School–ի համահիմնադիր Բորիս Ֆոկինը «Հայաստան. ապագա կա′» նախագծի շրջանակում «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանի ապագայի, նրա առավելությունների և այն մասին, թե ինչու է Հայաստանը դեպի իրեն ձգում ոգով ուժեղ մարդկանց։

«Նովոստի–Արմենիա». ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ նախընտրում եք ապրել Հայաստանում չնայած այստեղ եք եկել հինգ տարի առաջ գործի բերումով, քանի որ այստեղ երջանկության բարձր մակարդակ է։ Հիմա՞ էլ եք այդպես կարծում։

Բ. Ֆոկին. հիմա նկատվում է ընդհանուր տրամադրություն, որը կարելի է անվանել տևական սթրես։ Պատերազմի ավարտից, ուժեղ սթրեսից և ապրումներից հետո ակնկալիք կար, որ հունվարից ամեն ինչ կկարգավորվի, բոլորը կաշխատեն, ոտքի կկանգեցնեն երկիրը։ Բայց արդյունքում առաջացավ ներքաղաքական ճգնաժամ, և դեռ անհասկանալի է, թե ինչ է լինելու հետագայում։

Շատ են ինֆորմացիոն տարաբնույթ ոչ հավաստի տեղեկությունները, լուծված չեն սահմանների հարցերը։ Անընդհատ լարված վիճակ է։ Սպասվում են ընտրություններ, նշանակում է` ամեն ինչ կձգվի մինչ հունիս, և հայտնի չէ, թե ինչ կլինի հետո։ Բայց ամեն դեպքում Հայաստանում երջանկության մակարդակն ավելի բարձր է, քան մյուս երկրներում։ Ի՞նչն ենք անվանում երջանկություն։ Կա կարծիք, որ երջանկությունը հոսքի վիճակ է, երբ դու ինչ–որ բան ես անում` մոռանալով ուտելու և խմելու մասին։

Եթե դիտարկենք երջանկությունը` որպես ուրախություն փողոցներում, ապա դրա մակարդակը նվազել է։ Երջանկության մեկ այլ տեսակ է բացվում, երբ կարողանում ես գործել, և մոռանալով ամեն ինչ մասին` գտնել կյանքի գործը, ուժ ու եռանդ ներդնել և ստեղծագործել։ Ստեղծագործելու երջանկությունը երջանկության լավագույն տեսակն է, որից օրգանիզմում արտադրվում են երջանկության հորմոններ։ Դա է պատճառը, որ հիմա այն մարդիկ, ովքեր ուզում են երկրում ինչ–որ բան ներդնել, գործել, ստանում են գործունեության մեծ դաշտ, և նրանց ամեն գործողություն արդյունք կունենա։

«Նովոստի–Արմենիա». ասյինքն չնայած սթրեսային իրավիճակին, ձեր ապագան տեսնու՞մ եք Հայաստանում։

Բ. Ֆոկին. իհարկե։ Ավելին, կարծում եմ, որ հենց հիմա լավագույն ժամանակն է`այստեղ դաստիարակելու երեխաներին։

Борис Фокин.jpg

«Նովոստի–Արմենիա».համընդհանուր հիասթափության մթնոլորտու՞մ։

Բ. Ֆոկին. այո։ Սեպտեմբերին անգամ հասկանալով, որ պատերազմ է սկսվել, մենք` կնոջս հետ, որոշեցինք մնալ Հայաստանում, չնայած վտանգին։ Ֆիզիկապես մեզ ոչինչ չի սպառնում, իսկ անվտանգության տեսանկյունից Հայաստանում ես ինձ ավելի լավ եմ զգում, քան որևէ այլ տեղ, ընդ որում մենք եղել ենք տարբեր երկրներում և ապրել ենք այնտեղ։ Եվ ամենագլխավորն այն է, որ երեխան ապրում է մի մթնոլորտում, որտեղ նրա ծնողները, ծնողների ընկերները փորձում են ստեղծել ինչ–որ կարևոր բան երկրագնդի մարդկանց համար։ Երեխայի համար կդառնա մշտական իրականություն` լավացնել իրեն շրջապատող աշխարհը։ Նման միջավայրում մեծացած երեխաները երբեք չեն լինի ձրիակերներ, նրանք կդառնան ստեղծագործ, կփորձեն ինչ–որ բան անել։

«Նովոստի–Արմենիա». իսկ եթե չստացվի՞։ Չե՞ն հիասթափվի։

Բ. Ֆոկին. ոչ։ Բացի այդ, վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի։

«Նովոստի–Արմենիա». ձեզ չի՞ վախեցնում այն կարծիքը, որ երկիրը փլուզվել է և պետք է փախչել։

Բ. Ֆոկին. եթե անգամ նայենք այն մարդկանց աչքերով, որոնց համար ամեն ինչ կորել է, ամեն դեպքում իմաստ կա այստեղ ապրել և դաստիարակել երեխաներին։ Եթե համեմատենք խորտակվող նավի հետ։ Ասենք նավն ամեն դեպքում կխորտակվի, բայց երեխան տեսնում է, որ իր ծնողները, շրջապատը մինչև վերջ փորձում են փրկել նավը, մարդկանց և միայն դրանից հետո են նստում փրկարար նավակը։ Դա շատ բանի մասին է խոսում, և այն մտածելակերպի շատ կարևոր մաս է. ինչ էլ լինի, ես պետք է մինչև վերջ փորձեմ անել ավելի լավը։ Սրանք շատ կարևոր որակներ են, որոնց չեն սովորեցնում դպրոցում` անգամ ամենաէլիտար։ Անգամ սթրեսը, չնայած մարդիկ դարձել են ավելի ագրեսիվ, կարող է առավելություն դառնալ։ Եթե ուզում ես դուրս գալ նոր կառույցներ և գործել երկրի, մի քանի երկրների, տարածաշրջանի մեծ մասշտաբներում, սթրեսը, թերևս, մշտապես ուղեկցելու է քեզ։ Ամեն օր բախվելու ես սթրեսային իրավիճակների հետ։ Եթե անընդհատ փախչես սթրեսից, չես կարողանա գործել նորարարական մասշտաբներում։ Սթրեսի հետ պետք է ընկերանալ։

Борис Фокин.jpg

«Նովոստի–Արմենիա».բայց կա կարծիք, որ սթրեսը, առավել ևս երկարատև, հանգեցնում է մահացու հիվանդությունների։

Բ. Ֆոկին. կարևոր է չթողնել, որպեսզի սթրեսը հասնի ֆիզիկական մակարդակի, բայց դա արդեն կախված է մեր վերաբերմունքից։ Արտաքին սթրեսը մի բան է, իսկ նրա նկատմամբ վերաբերմունքը` մեկ այլ։ Սթրեսին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ձգող վարժություններին յոգայի ժամանակ։

«Նովոստի–Արմենիա». ցավոք, Հայաստանի բնակիչների համար սթրեսի պատճառները չափազանց անսպասելի էին։ Պատերազմը ցույց տվեց, որ անկախ Հայաստանի 30 տարին նրա բնակիչներն ապրել են «ծուռ հայելիների թագավորությունում». պարզվեց, որ բանակի մարտունակության մասին հավաստիացումները միֆ են, իսկ սահմանների պաշտպանված լինելը բլեֆ է։ Հիմա մարդիկ իրենց զգում են անպաշտպան։ Ի՞նչ անել այդ ամենի հետ։

Բ. Ֆոկին. երբ հասկանում ես, որ քեզ դրսից ոչ ոք չի պաշտպանի, սկսում ես ներսից պաշտպանվել։

«Նովոստի–Արմենիա». մի՞թե քաղաքացիական բնակչությունը կարող է կազմակերպել սահմանների պաշտպանությունը, ստեղծել անվտանգության համակարգ։ Դա պետության գործառույթը չէ՞։

Բ.Ֆոկին. իհարկե, դա պետության գործառույթն է։ Պետք է ուժեղ պետություն` ուժեղ տնտեսությամբ, անհրաժեշտ է մտածելակերպ, երբ մենք պահանջում ենք պետությունից հաշվետվություն, թե ինչպես են ծախսվում մեր հարկերի միջոցները։ Ընդ որում պետք է պահանջել բոլոր մակարդակների վրա` սկսած կոմունալ ծառայություններից։ Ոչինչ չի աշխատի առանց մեր պահանջի։ Անվտանգությունը ևս ստեղծվում է պետական ապարատի, պետականության ճիշտ գործունեության հաշվին։ Եվ հիմա հայ ժողովուրդը սովորում է նոր տիպի պետականության, քաղաքացիական հասարակության գործունեության։ Պետք է ճիշտ ուղղություն տալ. մարդկանցից շատ ավելին է կախված, քան նրանք կարծում են։ Հիմա հենց ժամանակն է ստանձնել պատասխանատվությունը։ Պետք է լինի վերահսկողության համակարգ։ Սթրեսն ուժեղացնում է, և հայերը, վերապրելով նման սթրես, դարձել են ավելի ուժեղ, նրանց անհնար է կոտրել և վախեցնել։ Դա կարելի է համեմատել «աֆղանական համախտանիշի» հետ. բայց այնտեղ տրավման ավելի խորն էր, ինչը հանգեցրեց մարգինալ դրսևորումների։ Իսկ Հայաստանում սթրեսը երկարատև է, բայց խորը չէ, այն չհանգեցրեց ինքնության կորստի։

Борис Фокин.jpg

«Նովոստի–Արմենիա». իսկ տնտեսական անկու՞մը։

Բ. Ֆոկին. տնտեսական անկում, իհարկե, կա։ Բայց որ երկիր էլ տեղափոխվես, չես կարող քեզ անվտանգ զգալ։ Երկրորդը, ամենուր պետք է աշխատել։ Հայաստանում բոլոր հայերը պետք է բիզնես անեն բացառապես արտաքին շուկաների հետ։ Պետք է փող փնտրել Հայաստանից դուրս, ոչ թե ներսում։ Երկիրը փոքր է, շուկան փոքր է և զբաղված, նման պայմաններում շատ բարդ է մրցել։ Պետք է զբաղվել տեխնոլոգիական, մտավոր գործունեությամբ, ծառայությունների ոլորտում։

«Նովոստի–Արմենիա». կա այսպիսի անեկդոտ–առակ։ Զինվորը կանգնեցնում է ռաբբիին ու հարցնում. «Ո՞վ ես դու, ու՞ր ես գնում»։ Ռաբբին խոստանում է վճարել նրան տասն անգամ ավելի շատ, եթե զինվորն ամեն օր տա նրան այդ հարցերը։ Մեզ համար, որպես ժողովրդի, ով վերապրել է ազգային աղետ, շատ ակտուալ են այս հարցերը։ Դուք, որպես կողքից նայող, ի՞նչ եք կարծում` ո՞վ ենք մենք` հայերս և ու՞ր ենք գնում։

Բ.Ֆոկին. ծավալուն հարց է։ Իմ ընկալմամբ, հայերը հիմա ինչ–որ շատ ուժեղ էներգիայի, հիշողության, տեղեկատվության ուղեկից են, որը կապված է մարդկության փորձի, բնության հետ։ Կարծում եմ` հայերը, որպես հին ազգ, որն ապրում է կոնկրետ տարածքում, շատ ուժեղ սերտաճել են լանդշաֆտի հետ։

«Նովոստի–Արմենիա». ի նկատի ունեք ժամանակակից Հայաստանի տարա՞ծքը։ Քանի որ Հայաստանը շատ մեծ էր` ծովից ծով։

Բ.Ֆոկին. այո, այն շատ մեծ էր, բայց ինչու՞ արդյունքում հայերը հայտնվեցին այստեղ։ Այս հողը շատ ուժեղ էներգետիկա ունի, քանի որ այն տեկտոնիկ սալիկների սահմանակետ է։ Նման լանդշաֆտով, տարբեր կլիմայով տեղանքները շատ ուժեղ են ազդում մտածելակերպի վրա։ Հայերի մոտ շատ ուժեղ է բնության, քարերի, հողի զգացողությունը։ Եվ լեզուն շատ առօրյական է։ Հայերը ստեղծագործ ազգ են։

Борис Фокин.jpg

«Նովոստի–Արմենիա». և ի՞նչը մենք այդպես վատ ստեղծագործեցինք մեր Երրորդ անկախ հանրապետության համար։

Բ.Ֆոկին. սա պատմական հարց է։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ ու տարբեր` դարեր շարունակ պետականության բացակայություն, հնարավոր է` Սպիտակի երկրաշարժը։ Այդուհանդերձ, Հայաստանում ապրելու առաջին իսկ օրվանից ես տեսել եմ հսկայական մարդկային ներուժ, շատ սեր։ Պետք է կարողանալ տեսնել սերն ու թուլությունը ագրեսիայի և ուժի դրսևորումների հետևում։ Չէ՞ որ հայերին բնորոշ է սերը, ստեղծագործ ձիրքը, կրթությունն` ամենալայն իմաստով, պաշտամունքը ուսման նկատմամբ։ Նրանց համար ամենամեծ մարտահրավերը համախմբումն է, գործընկերությունն ու միմյանց վստահելու կարողությունը։ Այն, ինչ չենք տեսնում հիմա, չի նշանակում, որ չկա։ Պատմական համատեքստում 30 տարին շատ կարճ ժամանակահատված է, իսկ հայերի համար` իրենց պատմությամբ, պարզապես` չնչին։ Խնդիրն այն է, որ կորսվեցին ավանդույթներ, և հակառակը` հայերին ոչ հատուկ երևույթները, օրինակ` ծխելը, սկսեցին սխալմամբ ընկալվել` որպես ինքնության բաղադրիչ։ Հայերը կորցրեցին գիտելիքը փոխանցելու համակարգը։ Օրինակ, չկա հստակ պատկերացում, թե ինչ է Մատենադարանը, որ այն Մոլորակի հնագույն վայրերից մեկն է, ամենաթանկը, ինչ կա Հայաստանի տարածքում։

«Նովոստի–Արմենիա». իսկ ու՞ր ենք գնում։

Բ. Ֆոկին. Հայաստանը հիմա շարժվում է մառախուղի մեջ։ Մառախուղի մեջ շարժվելը վատ չէ։ Ամբողջ մարդկությունը մինչև վերջերս գիտեր` ուր շարժվել, սակայն հասավ մի եզրագծի, երբ չգիտի, թե ինչպես շարունակել զարգանալ, աշխարհի քարտեզներն ավարտվել են։ Որոշ երկրներում շատ խիստ կառույցները ստիպում են շարժվել իրենց շրջանակներում։ Այս տեսակետից Հայաստանն ունի առավելություն, քանի որ նման կառույցներ չկան։ Հիմա ամենակարևորն անորոշության մեջ գործելու, նորը ստեղծելու, ոչ ստանդարտ մոտեցումներ ցուցաբերելու կարողությունն է, որպեսզի քեզ չփոխարինի արհեստական ինտելեկտը։ Մարդկային կապիտալը հիմա ամենակարևորն է։ Մարդը վերածվել է ինքնատիպ նոր նավթի։

«Նովոստի–Արմենիա».այսինքն Հայաստանում պետք է զարգացնել մարդկա՞նց։

Բ.Ֆոկին. պետք է զարգացնել մարդկանց և սովորել շարժվել անորոշության մեջ։ Քանի որ չնայած անհասկանալի է, թե ուր ենք հասնելու, մենք պետք է շարունակենք շարժվել, ստեղծել նոր կառույցներ։ Այս իմաստով Հայաստանը դառնում է մի երկիր, որն ունի առավելություն ամբողջ աշխարհի նկատմամբ։

«Նովոստի–Արմենիա». դուք ի նկատ ունեք, որ հայերը ցանցային ա՞զգ են։

Բ. Ֆոկին. մի կողմից` ցանցային ազգ, մյուս կողմից` ամեն ինչ թուլացել է, խառնվել, չկա կառույց։

Борис Фокин.jpg

«Նովոստի–Արմենիա».իսկ հիմա պետք է կառուցել փլատակների վրա...

Բ. Ֆոկին. ամբողջ աշխարհը հասկանում է, որ պետք է ստեղծել նորը, բայց այնտեղ ձեռքերը կապված են։ Հայաստանում չկան սահմանափակումներ, կարող ես ուզածիդ պես ստեղծագործել։ Կարելի է ստեղծել ցանցային պետություն, կյանքի կոչել ամենաանհավանական գաղափարը։ Այս իմաստով հիմա ավելի շահավետ է դառնում լինել «ոզնի մառախուղի մեջ»։ Մենք դառնում ենք մառախուղի մեջ նավիգացիայով սպորտի վարպետ։ Մենք չենք կարողանում, և ամբողջ աշխարհը չի կարողանում, բայց 5 տարի հետո կսովորենք։ Եվ հինգ տարի հետո հայերը բոլորից լավ են շարժվելու մառախուղի մեջ։ Իսկ ամբողջ աշխարհը գալու է Հայաստան, որպեսզի սովորի գործել անորոշության և սթրեսի պայմաններում։ Դա կլինի Հայաստանի ամենագլխավոր էքսպորտային պրոդուկտներից մեկը։ Հայաստանի գլխավոր կապիտալը հսկայական մարդկային ներուժն է։

«Նովոստի–Արմենիա». Հայաստանում իրագործվող ձեր նախագծերից մեը` Hay’Li Human Development–ը միավորում է հայելին ու զարգացումը, չէ՞որ Hay’Li հայերեն նշանակում է հայելի։ Ինչու՞ հայելի։

Բ.Ֆոկին. կա «Հայելի» հայկական խորհրդային մուլտֆիլմ։ Ես մոտավորապես հասկացել եմ իմաստը։ Հայելին մարզչի մետաֆոր է, որն օգնում է մարդուն բացահայտել սեփական ներքին ռեսուրսները, տեսնել նպատակներն ու ցանկությունները։ Իրականում, տեղեկատվության հոսքերի պատճառով մենք այսօր ապրում ենք առանց հայելիների աշխարհում։ Մարդիկ, ընկերությունները, ազգերը չեն տեսնում իրենք իրենց։ Մենք չենք տեսնում, թե որտեղ ենք գտնվում, ինչ ռեսուրսներ ունենք։ Հայերը, և դա ամենավիրավորականն է, չեն գիտակցում, թե ինչ ունեն։ Նախագիծն ուղղված է իրականում տեսնելու սեփական անձը, ռեսուրսը, ներուժը, սեփական վիճակը, պարզապես լինելու այն անձը, ինչ իսկապես կաս։ Ընդ որում կարևոր է զարգանալ, կարողանալ փոխվել և կառավարել փոփոխությունները, որոնք տեղի են ունենում միշտ և բոլոր մակարդակներում։ Ամեն ինչի բարգավաճման կենտրոնում մարդն է, մի կողմից նրան անհրաժեշտ է հայելի, իսկ մյուս կողմից` փոփոխությունները կառավարելու կարողություն։

«Նովոստի–Արմենիա». դուք քարոզում եք այն գաղափարը, որ Հայաստանի բնակչության 10%–ին կրթելու դեպքում երկիրը կզարգանա ճիշտ ուղղությամբ։

Բ.Ֆոկին. մենք ստեղծել են նախագիծը նախորդ տարվա նոյեմբերին։ Ես հաշվել եմ, որ Հայաստանում 10%–ը մոտ 200 հազար մարդ է։ (Կամ կարելի է վերցնել 100 հազար Երևանի համար)։ Երկրի զարգացման համար անհրաժեշտ են 200 հազար կրթված, կազմակերպված, գիտակից, պրոակտիվ մարդիկ, որոնք ունեն ստեղծագործ մոտեցում։ Կա նաև 10% ակտիվ մարդ, բայց հակառակ ուղղվածությամբ։ Մենք կազմակերպում ենք միջոցառումներ 10–15 մարդկանց և հետաքրքիր հյուրերի հետ, բայց 10%–ին կրթելու համար մեզ պետք է 20–30 տարի։ Այդքան ժամանակ չկա։ Այդ պատճառով մենք պետք է աշխատենք մարդկանց հետ, ովքեր ազդեցություն կունենան մյուսների վրա։ Կա նաև երկրորդ տարբերակը. Հայաստան բերել սփյուռքի 100 հազար ներկայացուցչի և երրորդը` արթնացնել գոյություն ունեցող ներուժը։ Մոտիվացնել մարդկանց և ուղղորդել։ Միայն Հայաստանում է հնարավոր խելագար հավասարակշռություն` ճախրել երկնքում և կանգնել գետնի վրա։

«Նովոստի–Արմենիա». և ամենագլխավոր հարցը` Հայաստանն ունի՞ ապագա։

Բ. Ֆոկին. Հայաստանն ունի մեծ ապագա։ Մենք կարող ենք փոխել ձևակերպումը` ինչ է Հայաստանը, ովքեր են հայերը, բայց Հայաստանն, անխոս, ունի ապագա։ Ես չգիտեմ դա կլինի ցանցային ազգ կամ ինչ–որ ուրիշ բան, ինչը մենք կանվանենք Հայաստան, քանի որ հիմա ամեն ինչ մշուշոտ է։ Բայց շատ կարևոր է, որ ապագան լինելու է շքեղ։ Եվ այն, որ հիմա Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, և ես տեսնում եմ, թե ինչպես է այդ ամենի պատճառով հոգով ուժեղ մարդիկ այցելում Հայաստան, դա այն բանի նշանն է, որ դրանք անհրաժեշտ են ոչ թե քանդելու համար, այլ որպես ապտակ`արթնացնելու համար։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
11 Նոյեմբերի 2021
«Գալաքսին» թիմով հաջողության հասնելու պատմություն է. Արամ Խաչատրյան
«Փոքր թիմից` Հայաստանի խոշոր գործատու». «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հետ զրույցում «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանն ամփոփել է ընկերության 22 տարվա գործունեությունը
11:55
24 Օգոստոսի 2021
Վերափոխումն և վստահությունը կարևոր նշանակություն ունեն ժամանակակից բանկային ոլորտում հաջողության հասնելու համար . Արտակ Հանեսյան
Հեղինակավոր GlobalMarkets ամսագրի հետ հարցազրույցում Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը խոսում է բանկի ռազմավարության,  հայկական շուկայում բանկի ունեցած դիրքի, հաջողությունների և անելիքների մասին
14:53
07 Մայիսի 2021
Փաշինյանը փորձելու է Ռուսաստանին հեռացնել տարածաշրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա»–ի Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչ քաղաքական զարգացումներ կարող են սպասվել մեզ առաջիկա ամիսներին. ՎԻԴԵՈ
18:17
22 Ապրիլի 2021
Ի՞նչ պետք է անի Հայաստանը տնտեսական «հրաշքին» հասնելու համար. Տիգրան Արզաքանցյանը՝ բիզնեսի մասին. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
ԱԺ նախկին պատգամավոր,  «Ցար Տիգրան» բրենդի հիմնադիր Տիգրան Արզաքանցյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված տնտեսական իրավիճակին ու այն ճանապարհներին, որոնք կօգնեն հաղթահարել մերօրյա բարդությունները. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ. ՎԻԴԵՈ
15:54
22 Ապրիլի 2021
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչ. հաջողությունը գործոնները կառավարելու և վերահսկելու ունակությունն է (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչն անդրադարձ է կատարել մի շարք թեմաների. Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, Ամերիաբանկի հաջողության գրավականը, մասնավորապես` կառավարման կայուն և ուժեղ համակարգն ու զարգացման հեռանկարները. ՎԻԴԵՈ
19:41
15 Ապրիլի 2021
Ֆիլիպ Լինչ. Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ մենք ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. ՎԻԴԵՈ
12:15
14 Ապրիլի 2021
Թուրքիայի բանակի և իշխանության միջև կոնֆլիկտը չի վերացել. թուրքագետ Ռուբեն Մելքոնյան (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Մելքոնյանը «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման, Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման հարցին, թուրքական իշխանության և բանակի հարաբերություններին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ
20:10
06 Ապրիլի 2021
Հնարավոր են նոր կորուստներ` և՛ մարդկային, և՛ տարածքային. Տիգրան Աբրահամյան. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Ու՞մ դեմ են վերջին օրերի Ադրբեջանի սադրանքները, ինչքանո՞վ է վտանգված ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը, այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ. էՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՎԻԴԵՈ
11:35
06 Ապրիլի 2021
IDBank-ը առաջարկում է ամենաճկուն և շահավետ պայմանները հիփոթեքային վարկառուներին
Հաշվի առնելով երկրում անկայուն քաղաքական իրավիճակը և այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները որոշ մտահոգություններ ունեն հատկապես բնակարան ձեռք բերելու և վարկային պարտավորություն ունենալու առնչությամբ, այսօր զրուցում ենք IDBank-ի վաճառքների կազմակերպման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի հետ
10:15
03 Ապրիլի 2021
Տիգրան Ջրբաշյան. 30 տարվա ընթացքում մենք կառուցել ենք «ծուռ հայելիների թագավորություն», եթե չսկսենք ձևավորել ռազմավարական մտածելակերպ, ապա կարող ենք կորցնել երկիրը
«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հարցազրույցը` «Նովոստի–Արմենիա» գործակալությանը «Հայաստան. ապագա կա′» հատուկ նախագծի շրջանակում
10:15
01 Ապրիլի 2021
Պոպուլիզմը սպասարկելու համար ապագայից պարտքեր ենք վերցնում. տնտեսագետ-քաղաքագետ Հրանտ Միքայելյան. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Տնտեսական ճգնաժամի և Հայաստանին սպառնացող վտանգների մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» ծրագրի շրջանակում զրուցել ենք տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ. ՎԻԴԵՈ
20:11
25 Մարտի 2021
Այսօր Արցախում, Սյունիքում, ՀՀ սահմանամերձ շրջաններում կատարվողն «ինֆորմացիոն բլոկադա» է. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Այսօր Արցախում, Սյունիքում, ՀՀ սահմանամերձ շրջաններում կատարվողն «ինֆորմացիոն բլոկադա» է,Կարեն Վրթանեսյանը. ՎԻԴԵՈ