418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Համաներմամբ ազատ արձակված 31–ամյա տղամարդը Երևանում հարձակվել է տաքսու վարորդի վրա և փախցրել մեքենան (ՎԻԴԵՈ)

21:15
04 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 2-ի գիշերը, ժամը 1։40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց։ Տաքսի ծառայություններից մեկի հեռախոսավարուհին տեղեկացնում էր, որ վարորդներից մեկը զանգել ու հայտնել է, որ Հարավարևմտյան թաղամասում ուղևորն իրեն դուրս է գցել ու մեքենան փախցրել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանները ճշտեցին դեպքի վայրը, ուր անմիջապես օպերատիվ խումբ մեկնեց։ Տաքսու վարորդը հրավիրվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և հաղորդում տվեց։

Ըստ տուժողի՝ ուղևորը տաքսին նստել էր Նոր Նորքի 5-րդ զանգվածում և խնդրել գնալ Հարավարևմտյան Ա3 թաղամաս։ Երբ հասել էին Սեբաստիայի փողոց, պահանջել էր ուղղությունը փոխել և վարել համայնքապետարանի կողմը։

Հասել էին Օտյան փողոց, ուղևորը թիկունքից հարձակվել էր, ինչ-որ առարկա էր պահել վարորդի կոկորդին ու փող պահանջել։ Վարորդը հրաժարվել էր ու դիմադրել։

Ոստիկանության քրեական հետախույզները ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Շուտով պարզվեց առևանգված մեքենայի ընթացքի հետագիծը։

Ժամը 1։50-ին, ավտոմեքենան հայտնաբերվեց վթարված վիճակում։ Օհանովի 54 հասցեի մոտ բախվել էր ավտոտնակին, ապա մեքենան թողել ու հեռացել էր։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ավտոմեքենայի տարբեր հատվածներում արյան հետքեր կային, իսկ սրահում նաև կոտրված դանակի երկու մասեր՝ բռնակն ու շեղբը և հանցագործությունը կատարած անձի գլխարկը։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ավազակության և ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու հոդվածների հատկանիշներով։

Ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Բացահայտման աշխատանքներում էական նշանակություն ունեցավ այն տեղեկությունը, որ ուղևորը հենց սկզբում վարորդին խնդրել էր մեկնել Հարավարևմտյան Ա3 թաղամաս։

Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Օհանովի 62 շենքի իր բնակարանից, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց համաներմամբ վերջերս ազատության մեջ հայտնված, 31-ամյա Մամիկոն Սարգսյանը։Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմին և ձերբակալվել։ Քննությունը շարունակվում է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել
13:44
19 Ապրիլի 2024
Կանխվել է Իրանից թմրանյութի խոշոր խմբաքանակների ներմուծումն ու իրացումը (ՎԻԴԵՈ)
Իրանից փորձել են ներմուծել թմրանյութի խոշոր խմբաքանակներ․ ՎԻԴԵՈ
12:35
19 Ապրիլի 2024
Այրել է դիակն ու թաղել իր այգում․ դաժան սպանություն Սյունիքում
Ավանակով գնումների գնացած տղամարդուն սպանել են, այրել դիակն ու թաղել
21:15
18 Ապրիլի 2024
16–ամյա պատանին վիճել է ու դանակի երեք հարված է հասցրել 45–ամյա տղամարդուն
16–ամյա պատանին դանակահարել է 45–ամյա տղամարդուն
20:56
18 Ապրիլի 2024
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել (ՎԻԴԵՈ)
Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին կայծակ է հարվածել, խուճապ է սկսվել. ՎԻԴԵՈ
15:30
18 Ապրիլի 2024
43-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 1-ամյա երեխան ընկել է «Լունապարկի» ատրակցիոնից աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով
Կինը ոստիկաններին հայտնել է, որ «Լունապարկի» աշխատակիցներն առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին ընկել է ատրակցիոնից
14:49
18 Ապրիլի 2024
Վարդենիսում երկու տղամարդ 13–ամյա աղջկա են բռնաբարել․ երեխայի վիճակը ծանր է
Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13–ամյա աղջկան, երեխայի վիճակը ծանր է
13:31
18 Ապրիլի 2024
Կոտայքի մարզում մեքենա է շրջվել․ կա զոհ (ՖՈՏՈ)
Ուղևորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ