ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անհայտ անձն օդ է կրակել հրացանից Անկարայում ԱՄՆ դեսպանության շենքի մոտ, երեքշաբթի հայտնում է «Անադոլու» գործակալությունը, գրում է
Ինտերֆաքսը։
Տղամարդը մոտեցել է ճակատային մասից` թաքցնելով զենքը բաճկոնի տակ։ Կրակոցից անմիջապես հետո նրան ձերբակալել են դեսպանության անվտանգությունը պահպանող ոստիկանները։ Դեպքի վայր է ժամանել քննիչների խումբը` կատարվածը պարզելու համար։
Ինչպես հայտնում է Daily Sahab–ը, ամերիկացի քաղաքացիներին խորհուրդ են տալիս շրջանցել պատահարի վայրը, քանի դեռ այնտեղ աշխատում է քննչական խումբը։ -0-