ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքում բռնկվել է 600 քմ, 1000 քմ, 700 քմ, 5000 քմ, 1500 քմ, 1000 քմ, 2000 քմ, 800 քմ, 240 քմ, 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են։
Facebook–յան օգտատերերից մեկը հրապարակել է հրդեհներից մեկի տեսանյութը, որը բռնկվել է Հրազդանի կիրճում։–0–