417.4
4.02
393.4
+14
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 37–ամյա տղամարդն ինքնասպան է եղել` մեքենայի մեջ կրակելով գլխին

13:02
31 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984թ. ծնված տղամարդու  դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային վնասվածքով, իսկ աջ ձեռքում՝ «Վալտեր P 22» տեսակի ատրճանակ, որի փամփշտանոցում եղել  է մեկ չկրակված  փամփուշտ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդն իր մոտ պահվող ատրճանակով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ  քրեական  օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք,  նշանակվել համալիր դատաքիմիական և դատաձգաբանական և դատաբժշկական  փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
08:54
02 Հոկտեմբերի 2023
Մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան ճանապարհին, կա տուժած
Մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան ճանապարհին, կա տուժած
23:46
30 Սեպտեմբերի 2023
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում
21:27
25 Սեպտեմբերի 2023
Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
14:43
04 Օգոստոսի 2023
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
13:46
04 Օգոստոսի 2023
Երկու մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
Երիտասարդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ կնոջ ձեռքից 2 մլն դրամ են հափշտակել, բայց իրականությունն ամբողջովին այլ էր
09:43
04 Օգոստոսի 2023
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել