Ողբերգական դեպք Ալավերդիում. 33–ամյա կինը չի հասցրել ազատել երկաթգծի երթևեկելի մասն ու դիպել է գնացքին

05.05.2022, 12:29

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Ալավերդիում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, ժամը 12.10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած:

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը ժամը 11.55-ի սահմաններում երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հարակից տարածքում, նկատելով երկաթգծով անցնող կնոջը՝ միացրել է ազդանշանային շչակը, սակայն նա չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը՝ դիպել է գնացքին, ինչի հետևանքով մահացել է», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նախապատրաստվում են նյութեր:–0–