438.87
4.39
404.41
-6
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում ոստիկանը վերելակում փորձել է սեռական ոտնձգություն կատարել 11–ամյա աղջկա նկատմամբ. վերջինս նրան հարվածել է ինքնագլորով

14:25
06 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում 11–ամյա աղջիկն ինքնագլորով հարվածել է իրեն հետապնդած մանկապիղծ ոստիկանին, հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով «Московский комсомолец»–ին։

Հրատարակության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիսում գտնվող շենքերից մեկում։ 11–ամյա աղջիկը զբոսանքից վերադարձել է տուն և մտել վերելակ անծանոթ տղամարդու հետ։ Վերելակում տղամարդը սկսել է հանել վարտիքն ու փորձել է սեռական ոտնձգություն անել դպրոցական աղջկա նկատմամբ, սակայն աղջիկն իրեն չի կորցրել և ինքնագլորով հարվածել է տղամարդու սեռական օրգանին։

Տղամարդը հայտնվել է անսպասելի իրավիճակում ու հայտնվել աստիճանավանդակի մոտ, իսկ աղջիկը սեղմել է վերելակի կոճակն ու բարձրացել իր հարկ։ Նա ամեն ինչ պատմել է մայրիկին, վերջինս ոստիկանություն է կանչել։

Մանկապղծին գտել են տեսահսկման սարքերի միջոցով։ Պարզվել է, որ նա ծառայում է ՆԳՆ մերձմոսկովյան գլխավոր վարչության զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման գնդում և այդ օրը վերադառնալիս է եղել Նովայա Իպատովկա փողոցում գտնվող գերատեսչության հիվանդանոցից: Աշխատակիցը ստուգումներ է անցել ու այցելել հոգեբույժի: Բժիշկները նրան լիովին առողջ և ծառայությանը պիտանի են ճանաչել:

Միջադեպից հետո ոստիկանին ազատել են աշխատանքից, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հատկանիշով։ Նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ