435.71
4.38
404.37
+7
Եղանակը Երևանում
Հայ

Իսկական հոլիվուդյան կինո Մալիշկա գյուղում. 62–ամյա տղամարդը համագյուղացուն սպանելու նպատակով մեքենայի կցորդիչի տակ նռնակ է տեղադրել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

16:05
11 Մարտի 2021
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ, կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչ:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն գյուղի բնակիչ է՝ ծնված 1959թ.», – նշվում է հաղորդագրության մեջ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, վերջինս, վրեժի շարժառիթով, անձնական հարցերի պատճառով համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահված «ՌԳԴ-5» նռնակի օղը հանելով և այն մարտական վիճակի բերելով, տեղադրել է համագյուղացու ավտոմեքենայի կցորդիչի վրա՝ այն հարմարեցնելով այնպես, որ կցորդիչի աննշան շարժման դեպքում պայթուցիչը գործարկվի, և նռնակը պայթի: Հաջորդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, 61-ամյա տղամարդը կցորդիչը շարժել է` ավտոմեքենային միացնելու նպատակով, ինչի հետևանքով նռնակն ընկել ու պայթել է՝ պատճառելով բեկորային բազմաթիվ վնասվածքներ:

Տուժողի համագյուղացին ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են