Իջևանում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)

17.07.2019, 23:48
Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան վիրավորներ։
Իջևանում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ 

Ինչպես հաղորդում է hetq.am–ը, ոստիկանները փորձել են բացել ճանապարհը։ Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Կան վիրավորներ: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկանները տեղափոխվել են: 

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել:–0–