Սևանում 19–ամյա երիտասարդը կեղծ թղթադրամ է իրացրել․ նրան ձերբակալել են

03.06.2025, 16:07
Պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը
Սևանում 19–ամյա երիտասարդը կեղծ թղթադրամ է իրացրել․ նրան ձերբակալել են

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու ձերբակալվել է։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: