435.71
4.38
404.37
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են դարձել նոր մանրամասներ Երևանում 28 տարեկան աղջկա դաժան սպանության գործով (ՎԻԴԵՈ)

16:43
03 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 2-ին ոստիկանությունում տեղեկություն ստացվեց, որ Երևանի Բրյուսովի փողոցի 23-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով ու վնասվածքներով։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և իրավապահ այլ մարմինների ծառայողներ։

Դիակի զննությամբ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր հայտնաբերվեցին։ Պարզվեց, որ սպանվածը  28 տարեկան էր և այդ բնակարանում վարձով էր ապրում։

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, նշանակվեցին փորձաքննություններ։

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։

«Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, վանաձորի հյուրանոցներից մեկում 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Տղամարդը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումններն ու քննչական գործողությունները շարունակվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ