437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ-ում առանձին խմբավորումներ իրացրել են ընդհանուր 1350 գրամ չոր քաշով «Հերոին» և 102 գրամ «Մեթամֆետամին» (ՖՈՏՈ)

16:41
23 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, իրացման մեխանիզմը. 22 անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը:

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոց իրացրած, ձեռք բերած անձանցից 21-ի ինքնությունը:  Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ և ակոսափող զենքից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 32 փամփուշտ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում հիշյալ հանցավոր շղթայում ընդգրկված առանձին խմբավորումներ իրացրել են ընդհանուր 1350 գրամ չոր քաշով «Հերոին» և 102 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

«Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել՝ ազգությամբ ազերի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020 թվականի հուլիսի 10-ին ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4865 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն օժանդակելը) 3-րդ մասի 2-րդ կետով, 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև նշված 21 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը կազմակերպելը) 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու համար, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 2-ը ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 14 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
наркотики
наркотики

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ