+30
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են Արարատում երեխայի առք ու վաճառքի գործով մանրամասները. մեղադրանք է առաջադրվել 5 անձի

14:34
23 Հուլիսի 2020

 ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել և 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է երևանաբնակ  ամուսինների: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի  (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով, որը  նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

«Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին, ունենալով ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ և օժանդակությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել Երևան քաղաքի բնակչուհու հետ` 2000 ԱՄՆ դոլլարով երեխայի վաճառքի շուրջ՝ վերջինիս խնամքին հանձնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա և բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն:

ՔԿ հաղորդագրության համաձայն, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը և գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի բնակչուհու ամուսնուն  և բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:53
06 Հունիսի 2023
Փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
Օձերն ակտիվանում են. փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
22:03
05 Հունիսի 2023
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
Կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
14:43
05 Հունիսի 2023
Սևանում երիտասարդը հրել գցել է 11–ամյա տղային ու գողացել 4000 դրամը
Ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը
12:05
05 Հունիսի 2023
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել. փորձագետները պարզում են պատճառը
Երևանի լճերից մեկը փառակալել է, ձկներ են անկել

11:54
05 Հունիսի 2023
Օձերն ակտիվանում են. մեկ օրում 12 ահազանգ է ստացվել
Օձերն ակտիվանում են. Փրկարար ծառայությունը մեկ օրում 12 ահազանգ է ստացել
10:18
05 Հունիսի 2023
Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է մայթեզրին ու շրջվել. կան տուժածներ
Մյասնիկյան պողոտայում Opel-ը բախվել է մայթեզրին ու շրջվել. կան տուժածներ
13:56
04 Հունիսի 2023
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ (ՎԻԴԵՈ)
Երևանում «Գինու օրերի» ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՎԻԴԵՈ
15:26
02 Հունիսի 2023
Վիճել է, դանակահարել հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 7 օր անց հիվանդանոցում մահացել է (ՎԻԴԵՈ)
Ճակատագրականն այն էր, որ նա վիճելու էր եկել` դանակով զինված. ՎԻԴԵՈ
12:45
02 Հունիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարից վիրավորված մարզիկներից մեկը մահացել է
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր
11:15
02 Հունիսի 2023
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
Երևանում 29–ամյա կինն ու 11–ամսական տղայի հետ նետվել է 6–րդ հարկից. նրանք հյուր են եղել այդ տանը
14:19
01 Հունիսի 2023
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
Սարսափելի դեպք Երևանում. տան տանիքում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի, նրա 1 տարեկան որդին էլ մահացել է հիվանդանոցում
12:09
01 Հունիսի 2023
37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել
Այսօր 37–ամյա քաղաքացին եկեղեցու մոտ փորձել է ինքնասպան լինել