ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Եգիպտոսում ընտանիքի 4 անդամները սպանվել են կոբրայի կողմից միկրոավտոբուսով երթևեկելու ժամանակ, հաղորդում է Arab News–ը:
Загружается новость ... "Лево"
Միկրոավտոբուսի վարորդը համաձայնության է եկել սեփականատիրոջ հետ, որպեսզի կոբրային տեղափողի Ալեքսանդրայից Եգիպտոսի հյուսիսում գտնվող Կաֆր Էլ–Շեյխ։
Հայտնի չէ՝ արդյոք ընտանիքը տաքսի նստելիս տեղյակ է եղել կոբրայի առկայության մասին, թե ոչ:
Ուղևորության ընթացքում օձը դուրս է եկել մեքենայի հետևում դրված տուփից և սողացել դեպի ուղևորների նստարանները՝ հարձակվելով այնտեղ գտնվող մարդկանց, այդ թվում՝ վարորդի վրա: Մեքենան բախվել է արգելապատնեշին, և օձը փորձել է փախչել։ Բոլոլ ուղևորները, այդ թվում` վարորդը, մահացել են։
Ականատեսները բռնել և սպանել են սողունին:–0–