ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հետախուզում է հայտարարվել Երևանի 18–ամյա բնակչի նկատմամբ։
Մազմանյան 2 շենքում հաշվառված Արթուր Գևորգյանը կասկածվում է ապրիլի 11-ին Ջրվեժի «Մայակ» թաղամասի 31 շենքի 1-ին բնակարանում 35-ամյա
Արա Հարությունյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ։
Նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին միջնորդություն է ներկայացրել տվյալ գործով քննչական խմբում ներգրավված քննիչը։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և, եթե Ա. Գևորգյանը հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա քննչական մարմին, ապա նա տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Նոր մանրամասներ Ջրվեժում 35–ամյա տղամարդու սպանության դեպքի մասին>>
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գևորգյանը սպանել է Հարությունյանին խանդի հողի վրա` կասկածելով, որ իր մայրը կապի մեջ է եղել սպանվածի հետ։ -0-