ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվում 17-ամյա Սասուն Այվազյանը։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ոստիկանության Մարտունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի բնակիչ 17–ամյա Սասուն Այվազյանը։
«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մարտունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, (010) 59–06–11 հեռախոսահամարներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–