ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ԻԻՀ-ի քաղաքացի, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 25-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկել ԻԻՀ 36-ամյա քաղաքացի Մաջիդ Մոհամադհոսեին Հաբիբի Արաջհին», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Ըստ ոստիկանությանը, նա ապրիլի 11-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ այդ երկրի քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախությունը) մեղադրանքով:-0-