ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Կապանում այսօր փլուզում է տեղի ունեցել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 29-ին ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում, կա մեկ զոհ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ փլուզվել է չշհագործվող շենքի տանիքի երկաթբետոնե սալը (7.2 քմ), ինչի հետևանքով Ա. Պ.-ն (47 տարեկան) մնացել է փլվածքի տակ և մահացել», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում