ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի Արմենիա/. ՌԴ-ի Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում զոհվածների թվում երկու հայ կա, «Նովոստի Արմենիա» գործակալությանը այդ մասին հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Загружается новость ... "Лево"
Հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում:
Նրանք հայր և որդի են, բայց` ռուսական ազգանուներով` Գալանին Դմիտրի Սարգիսի և Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975-ին, որդին`2008-ին: «Դմիտրին կրել է մոր ազգանունը», - ասաց Բալայանը:-0-