Կեմերովոյի ողբերգության հետքերով. Հայաստանի ԱԻՆ–ը կստուգի առևտրային կենտրոնների անվտանգությունը

27.03.2018, 13:28
Առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում հասարակական խոշոր շենքերի անվտանգությունը կստուգվի:
Կեմերովոյի ողբերգության հետքերով. Հայաստանի ԱԻՆ–ը կստուգի առևտրային կենտրոնների անվտանգությունը
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում հասարակական խոշոր շենքերի անվտանգությունը կստուգվի, ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը։ Այդ մասին գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։

Մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով, վերջին տվյալներով, մահացել է 64 մարդ:

Загружается новость ... "Право"

2015 թ.-ի հուլիսին ստուգումները ձեռնարկություններում դադարեցվել են վարչապետի հրամանով: Հակահրդեհային և այլ ստուգումները հնարավոր էր անցկացնել միայն վարչապետի գրավոր թույլտվությամբ (բացառություն էին կազմում միայն հարկային ու մաքսային ստուգումները, ինչպես նաև մանկապարտեզներում ու դպրոցներում տրամադրվող ուտելիքի անվտանգության ստուգումները): Սակայն այս տարի ընդլայնվելու է ստուգման ենթակա օբյեկտների շրջանակը:

«Այս տարի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարությամբ մենք ստուգումներ կանցկացնենք մարդաշատ օբյեկտներում. առևտրի կենտրոններում, հիվանդանոցներում, հյուրանոցներում, տարբեր մարզամշակույթային օբյեկտներում», - հայտնեց Հայրապետյանը:

Ըստ նրա, հիմա Երևանում չկա իդեալան օբյեկտներ, սակայն չկան նաև կրիտիկական դյուրավառ օբյեկտներ: ԱԻՆ-ը ժամանակ առ ժամանակ խախտումներ է հայտնաբերում` ուղարկելով օբյեկտների սեփականատերերին ու մենեջերներին հեռացման հրահանգները:

«Ստուգումները կատարվում են անընդհատ, և բացառված չէ, որ առաջիկա օրերին մենք ստուգումներ կանցկացնենք նաև խոշոր առևտրի կենտրոններում», - ասաց Հայրապետյանը:
Նա հիշեցրեց, որ ցանկացած օբյեկտ պետք է ունենա երկու ելքից ոչ պակաս: Ծխի դեպքում պետք ունենալ օդափոխիչ համակարգեր:-0-