ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվել են Սիրիայի դրոշի տակ հանդես եկող հայ լողորդ Միրեյ Հինդոյանը և նրա կրտսեր եղբայրը, հաղորդում է «Գանձասար» մերձարևելյան հայկական հրատարակությունը։
Պարբերականի հաղորդմամբ, շտապօգնությունից տեղեկացրել են, որ ուրբաթ առավոտյան մահացել է հրթիռակոծությունից ծանր վիրավորված Միրեյ Հինդոյանը: Միրեյը Արման Հինդոյանի քույրն է: Միրեյը և իր 12-ամյա կրտսեր եղբայրը զոհվել են Սիրիայում գրանցված հրթիռակոծություններից:
Վերջին տվյալներով, Հալեպում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 4 մարդ, 7-ը վիրավոր են: -0-