438.65
4.42
404.14
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ազատության հրապարակում ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել

23:03
17 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ազատության հրապարակում ձերբակալվել են ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներ Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը, հաղորդում են հայկական ԶԼՄ–ները։

Ակտիվիստները փորձել են կազմակերպել ակցիա` մի քանի մարդկանց մասնակցությամբ, սակայն նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։

Այս պահին Ազատության հրապարակում են գտնվում նաև «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն ու նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Փոստանջյանը սկսել է վիճել ոստիկանների հետ, ինչից հետո կանգնել է ավտոմեքենայի առաջ և թույլ չի տվել, որպեսզի այն անցնի` նշելով, որ թույլ չի տա, որ ոստիկանությունը տանի նաև մյուսներին։

Ոստիկանները կիրակի Ազատության հրապարակում ապամոնտաժել են «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման պաստառները, որոնց վրա գրված են եղել ռազմատենչ կոչեր։

Կիրակի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Հարձակման ժամանակ մեկ ոստիկան զոհվել է, չորսը` վիրավորվել։ Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։ -
0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ