ԵԽԽՎ նոր ղեկավար է դարձել ֆրանսիացի Մինյոնը

23.01.2012, 15:34
ԵԽԽՎ նոր ղեկավար է դարձել ֆրանսիացի Մինյոնը
ԵԽԽՎ նոր ղեկավար է դարձել ֆրանսիացի Մինյոնը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր ղեկավարի պաշտոնում ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնի (Jean-Claude Mignon) ընտրությունը:

ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության նախկին ղեկավար Մինյոնը ծնվել է 1950թ.-ի փետրվարի 2-ին: Վեհաժողովում իր աշխատանքը սկսել է 1993թ.-ից՝ քաղաքական, կանոնակարգի և դիտարկման հարցերով հանձնաժողովում:
 
ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Մինյոնը փոխարինեց թուրք Մևլյութ Չավուշօղլուին:

«Մինյոնը Ֆրանսիայի Ազգային ժողովի ակտիվ անդամ է, քրիստոնեական ժողովրդավար... մարդ, ով վաղուց է աշխատում Վեհաժողովում, ղեկավարել է ֆրանսիական պատվիրակությունը»,- մեկնաբանելով Մինյոնի նշանակումը՝ նշել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ ռուսական պատվիրակությունը «նրա հետ հավասար, կառուցողական հարաբերություններ» ունի: Սլուցկին հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նոր ղեկավարի հետ հարաբերությունները «ավելի վատ չեն դասավորվի, քան նրա նախորդի՝ պարոն Չավուշօղլուի հետ»:

ԵԽԽՎ նախագահը ղեկավարում է Բյուրոն, վարում է Վեհաժողովի նիստերը և կազմակերպությունը ներկայացնում միջազգային ասպարեզում: Ըստ նոր կանոնների՝ ԵԽԽՎ ղեկավարն ընտրվում է երկու տարի ժամկետով: Նախագահի թեկնածություններն ըստ հերթականության առաջարկում են ԵԽԽՎ հինգ հիմնական կուսակցությունները: -0-