Վիեննայի Բելվեդերի ամրոցը Կլիմտի 150-ամյակը կնշի մեծ ցուցահանդեսով

29.12.2011, 17:35
Վիեննայի Բելվեդերի ամրոցը Կլիմտի 150-ամյակը կնշի մեծ ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վիեննայի Վերին Բելվեդեր (Belvedere) ամրոցը, որտեղ գտնվում է 19-20-րդ դարերի Ավստրիական պատկերասրահի հավաքածուն, հաջորդ տարին նվիրել է նկարիչ Գուստավ Կլիմտին (Gustav Klimt), ում 150-ամյակը նշվում է 2012 թվականին, հաղորդում է Art Daily պարբերականը:

Բելվեդերի հավաքածուներում է գտնվում ավստրիական գեղանկարչության մոդեռնի հիմնադիր Գուստավ Կլիմտի նկարների հավաքածուն: Նկարչի ծննդյան 150-ամյակի առթիվ ամրոցում կանցնի մեծամասշտաբ ցուցահանդես «Գլուխգործոցները ֆոկուսում՝ Գուստավ Կլիմտի 150 տարիները» (Masterpieces in Focus: 150 Years of Gustav Klimt):

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» են պատմել պատկերասրահի ներկայացուցիչները, «ցուցահանդեսի ձևաչափն անակնկալ կդառնա այցելուների համար»: Կարևորը՝ հանդիսատեսին ցույց կտրվեն Կլիմտի՝ թանգարանում պահվող բոլոր կտավները, բայց հաստ ապակիների միջով:

Վերին Բելվեդերի ցուցահանդեսը չի սահմանափակվի պատմական համատեքստով կամ ոճային ուղղվածությամբ, բայց կշեշտադրի նկարչի առանձին աշխատանքները:

Կլիմտի տոնը Բելվեդերում սկսվել է հոկտեմբերի 25-ին Gustav Klimt/ Josef Hoffman ցուցահանդեսով, որում կազմակերպիչները հավաքել էին մոդեռնիզմի հիմնադիրներ համարվող նկարչի և ճարտարապետի աշխատանքները: -0-