Ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Հոլանդիայում՝ ներսում սկսված ծեծկռտուքի պատճառով
26.12.2011,
11:19
Ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Հոլանդիայում՝ ներսում սկսված ծեծկռտուքի պատճառով
Ուղևորատար ինքնաթիռը, որն ուներ 177 ուղևոր, հարկադրված չնախատեղված վայրէջք է կատարել Ամստերդամի օդանավակայանում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը ծեծկռտուք է սկսել ուղեկցորդների հետ, երկուշաբթի գիշերը հաղորդել է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը:
Ինքնաթիռը, որի մոդելը չի նշվում, կիրակի օրը չվերթ էր իրականացնում իսպանական Տեներիֆե կղզուց դեպի Ֆինլանդիա, երբ 57-ամյա տղամարդը վեճի է բռնվել իր կնոջ հետո, իսկ ավելի ուշ, երբ ուղեկցորդը նրան նկատողություն է արել, ծեծկռտուք է սկսել:
Հոլանդական ոստիկանության ներկայացուցչի խոսքով, անկարգապահ ուղեևորը ձերբակալվել է այն պահին, երբ օդանավը վայրէջք է կատարել Ամստերդամի «Սթիպհոլ» օդանավակայանում: Ներկայումս ձերբակալվածին և մի քանի վկաների հարցաքննում են: -0-