Ամերիկյան կինոակադեմիան նշել է այն 39 երգերը, որոնք «Օսկարի» են հավակնում
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան երկուշաբթի հրապարակել է ֆիլմի համար գրված ամենաինքնատիպ երգերի հավակնորդներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ցուցակում 39 երգ է ընդգրկվել, որոնց մեջ առաջատար դիրք են զբաղեցնում «DAM999», «Rio» և «The Muppets» ֆիլմերը, որոնցից յուրաքանչյուրը ցուցակում է հայտնվել երեքական երգով:
Առաջին ֆիլմը գեղարվեստական թրիլեր է, որը նկարահանվել է Չինաստանում պատնեշի ճեղքման ողբերգության մազին վավերագրական ժապավենի հիման վրա: Երաժշտությունը գրել է հնդիկ կոմպոզիտոր Օուսեֆաչան՝ Հնդկաստանի լավագույն կոմպոզիտորներից մեկը:
«Ռիո» կատակերգության համար գրված երգի հեղինակը ԱՄՆ-ում բնակվող բրիտանացի Ջոն Փաուէլն է, ով այս տարի արդեն արժանացել է ոսկե արձանիկի «Ինչպես ընտելացնել վիշապին» անիմացիայի համար: Նա այս ցուցակում ընդգրկված ևս երկու երգի հեղինակ է, որոնք գրվել են «Հեռացիր-2» մուլտիպլիկացիոն ֆիլմի համար:
Առաջատար դիրքում է նաև Քրիստոֆեր Բեկը «The Muppets» սերիալի համար գրված երեք կոմպոզիցիայով: 1998 թվականին նրա ստեղծագործությունը «Էմմի» մրցանակի է արժանացել»:
Բոլոր երգերը դիտման կներկայացվեն հունվարի 5-ին: Բոլոր կատեգորիաներում ներկայացված երգերը կհայտարարվեն 2012 թվականի հունվարի 24-ին: Իսկ «տարվա արարողությունը»՝ ոսկե արձանիկների հանձնումը նախատեսված է փետրվարի 26-ին:--0-