Իսլամիստները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել Եգպտոսի ընտրությունների ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ չորեքշաբթի և հինգշաբթի անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում չի փոփոխվել ուժերի դասավորությունը՝ շարունակում են առաջ անցնել իսլամիստական կուսակցությունները, որոնց մեծ տարբերությամբ հետևում են ազատականները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել են 27 եգիպտական գավառներից ինը, որոնցում ապրում է ավելի քան 18 միլիոն ընտրող: Պատգամավորական 180 աթոռների համար պայքարում են 33 կուսակցություններ և մի քանի հազար անկախ թեկնածուներ:
Կուսակցական ընտրացուցակներով քվեարկության նախնական արդյունքների համաձայն, որոնք ուրբաթ կհրապարակեն եգիպտական ԶԼՄ-ները, «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը՝ «Ազատության և արդարության կուսակցությունը» մեծ տարբերությամբ առաջ է անցնում Գիզա, Շարքիա, Հասուան, Բենի-Սուէյֆ և Բուհեյրա գավառներում: Միաժամանակ, նրանց ավելի արմատական հակառակորդները՝ սալաֆիթական «Ան Նուր» կուսակցությունը, հաղթում է Սուեզի գավառում:
«Ալ Քութլյա» աշխարհիկ կուսակցական դաշինքը և ազատական «Վաֆդը» կիսում են խորհրդարանական մրցավազքի երրորդ և չորրորդ տեղերը: -0-