Լեդի Գագան հիմնադրամ է ստեղծում անչափահասների համար
Ամերիկացի փոփ-երգչուհի Լեդի Գագան, ով Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ ճանաչված մարդն է համարվում, որոշել է մոր՝ Սինտիա Ջերմանոտայի (Cynthia Germanotta) հետ բարեգործական հիմնադրամ հիմնել, որպեսզի օգնություն ցուցաբերեն դժվար կացության մեջ հայտնված անչափահասներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Հիմնադրամը կանվանվի երգչուհու ամենահայտնի հիթերից մեկի՝ Born This Way («Այսպես եմ ծնվել») պատվին:
«Մայրիկիս հետ սկսեցինք այս նախագիծը սրտի թելադրանքով: Մենք հուսով ենք քաջության և բարության օրինակ տալ, մի ընկերություն հիմնադրենք, որը կկարողանա պաշտպանել և աջակցել նրանց, ովքեր հալածանքի և մենակության են հանդիպել»,- Գագայի հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ դերասանուհին բազմիցս կողմ է հանդես եկել սեռական փոքրամասնություններին և հալածանքի ենթարկվող դպրոցականներին: Նա նաև մասնակցել է բարեգործական ակցիաների, որոնցից ստացված միջոցներն ուղղվել են Արևելյան Աֆրիկայի երաշտի զոհերին և Ճապոնիայի երկրաշարժից տուժածներին:
Լեդի Գագան սոցիալական ցանցերի գլխավոր աստղերից մեկն է: Ֆեյսբուքյան էջում նա 44 մլն երկրպագու ունի, Թվիթերում նրա էջն ընթերցում է 15 մլն մարդ: -0-