2011թ.-ին աշխարհում ավելի քան 80 լրագրող է մահացել. Մամուլի միջազգային ինստիտուտ

26.09.2011, 10:30
2011թ.-ին աշխարհում ավելի քան 80 լրագրող է մահացել. Մամուլի միջազգային ինստիտուտ

2011թ.-ին մասնագիտական  պարտքը կատարելիս  82 լրագրող է մահացել, այդ թիվը 19-ով պակաս է 2010թ.-ից, ասվում է Մամուլի միջազգային ինստիտուտի (International Press Institute, IPI) կայքում հրապարակված հաշվետվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վիեննայում գտնվող ինստիտուտի տվյալներով՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ամենավտանգավոր երկիրը 2011թ.-ին մնացել է Մեքսիկան, որտեղ 11 լրագրող է մահացել, երկրորդ տեղը զբաղեցնում է Իրաքը, որտեղ մասնագիտական պարտքը կատարելիս 9 լրագրող է մահացել:

Զեկույցի համաձայն` Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում 2011թ.-ի ընթացքում գրանցվել է մամուլի աշխատողների մահվան 24 դեպք: Ասիական տարածաշրջանում 13 լրագրող է մահացել, որոնցից հինգը՝ Պակիստանում: ԶԼՄ-ների ևս հինգ աշխատող է մահացել Սահարայինց դեպի հարավ՝ Աֆրիկայի երկրներում:

Եվրոպայում երկու լրագրող է մահացել, փաստաթղթի համաձայն, երկուսն էլ՝ Ռուսաստանի տարածքում: -0-