Սեյշելյան կղզիներում շնաձկան հարձակման հետևանքով բրիտանացի զբոսաշրջիկ է մահացել
17.08.2011,
14:49
Սեյշելյան կղզիներում շնաձկան հարձակման հետևանքով բրիտանացի զբոսաշրջիկ է մահացել
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Սեյշելյան կղզիներում մեղրամիսն անցկացնող 30-ամյա մի բրիտանացի շնաձկան հարձակման զոհ է դարձել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Sky News հեռուստաալիքի կայքին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը հաստատել է Իան Ռեդմոնդի (Ian Redmond) մահվան փաստը:
Նրա վրա է հարձակվել շուրջ 1,8 մետրանոց շնաձուկ Պասլին կղզու Անսե Լացիո (Anse Lazio) լողափում, որն աշխարհի լավագույն լողափերից մեկն է:
Օգոստոսի 2-ին նույն լողափում շնաձկան հարձակման զոհ է դարձել 36-ամյա մի ֆրանսիացի:
Սրանք վերջին 50 տարվա ընթացքում Սեյշելյան կղզիներում շնաձկների հարձակման առաջին դեպքերն են:-0-