Մայրը երեխային թողել է գրավատանը ու հեռացել

03.07.2020, 15:00
Մայրը երեխային թողել է գրավատանը ու հեռացել

Մայրը երեխային թողել է գրավատանը ու հեռացել

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայում մայրը երեխայի հետ վիճելուց հետո վերջինիս թողել է գրավատանը ու հեռացել:

Загружается новость ... "Лево"

Երեխան վախեցած էր և շոկային վիճակում էր գտնվում, քանի որ մայրը թողել էր իրեն: Այս մասին հաղորդում է «Говорит Москва» ռադիոկայանը՝ հղում անելով ականատեսին, ով գտել է տղա երեխային, հաղորդում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով, երեխան նստած էր Վոլգոգրադի պրոսպեկտում գտնվող գրավատանը:

«Երեխան ասել է, որ մայրը մոռացել է իրեն: Նրանք վիճել են, և մայրը հեռացել է»,- նշել է տղամարդը:

Գրավատան աշխատակիցները ոստիկանություն են կանչել, տղային տարել են անչափահասների գործով կոմիտե:

«Տղան փոքր է, անհանգստանում է ու չի հասկանում»,- հավելել է ականատեսը:

Ռադիոկայանը հարցում է ուղարկել Մոսկվայում մանկական օմբուդսմենի վարչակազմին: -0-