Պուերտո Ռիկոն ԱՄՆ–ի կազմում ներառվելու հանրաքվե կկազմակերպի

17.05.2020, 14:09
Պուերտո Ռիկոն ԱՄՆ–ի կազմում ներառվելու հանրաքվե կկազմակերպի
Պուերտո Ռիկոն ԱՄՆ–ի կազմում ներառվելու հանրաքվե կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Պուերտո Ռիկոյի նահանգապետ Վանդա Վասկես Գարսեդը շաբաթ օրը ստորագրել է օրինագիծ 2020թ.–ի նոյեմբերի 3–ին հանրաքվե կազմակերպելու մասին, որի միջոցով որոշվելու է Պուերտո Ռիկոյի` ԱՄՆ–ի կազմում ներառվելու հարցը, հաղորդում է Ինտեֆաքսը` հղում անելով EFE գործակալությանը։

Հանրաքվեն չի կրում պարտադիր բնույթ, քանի որ կղզու կարգավիճակի փոփոխությունն անհնար է առանց ԱՄՆ Կոնգրեսի հավանության, որը չի կատարել ոչ մի գործողություն նախկին հինգ հանրաքվեներից հետո։

Պուերտո Ռիկոն 1952թ.–ից ունի ԱՄՆ-ից կախում ունեցող «չներառված կազմակերպված տարածքի» կարգավիճակ։ Պուերտոռիկացիները ԱՄՆ–ի քաղաքացիներ են, սակայն իրավունք չունեն քվեարկել նախագահական ընտրություններում։ Կղզու բնակիչներն ազատված են ամերիկյան եկամտահարկից, սակայն ինչպես նշում է El Exelsior–ը, վճարում են սոցպաշտպանության հարկ, կատարում են Medicare–ի վճարներ` միաժամանակ ստանալով ավելի քիչ դաշնային միջոցներ, քան ԱՄՆ–ի մյուս նահանգները։–0–