Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել Իրանի վրա․ ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ

19.04.2024, 10:00
Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտների վրա
Իսրայելը հրթիռային հարձակում է սկսել Իրանի վրա․ ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 19-ի առավոտյան ABC-ն, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտների վրա։ Որոշ ժամանակ անց Fars գործակալությունը հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Սպահան նահանգում։

ՏԱՍՍ-ը հիմնական տեղեկություններ է հավաքել հարձակման մասին։

Ինչ է տեղի ունեցել

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտների վրա։ ABC-ի աղբյուրը չի հստակեցրել, թե արդյոք Իսրայելը թիրախավորել է Սիրիան և Իրաքը։

Fars լրատվական գործակալությունը հաղորդում է երեք պայթյունի մասին, որոնք տեղի են ունեցել հյուսիսարևմտյան Սպահան նահանգի ռազմաբազայի մոտ։

CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը չի հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Իրանի օդային տարածքում գտնվող առնվազն ութ չվերթ փոխել է ուղղությունը հնարավոր հարվածների մասին լուրերի ֆոնին:

Իրանը դադարեցրել է թռիչքները որոշ քաղաքների վրայով.

Հայտարարություններ ԶԼՄ–ներում

Ապրիլի 18-ին Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանին հարվածելու մտադրության մասին, հաղորդում է Bloomberg-ը։ Axios պորտալը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, ավելացրել է, որ ԱՄՆ-ին չի զարմացրել հարվածի մասին տեղեկությունը։

Fox News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ հրեական պետության դեմ «սահմանափակ» հարվածը հասցվել է ի պատասխան ապրիլի 13-ին Իրանի հարձակման։

Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Սպահան նահանգի միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են։

ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը, սակայն զգուշացվել է դրա մասին, հաղորդում է NBC-ն։

CNN-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ ԱՄՆ-ը չի աջակցել հրեական պետության պատասխան հարձակմանը։

Ըստ Tasnim-ի՝ Իրանի տարածքում հրթիռային հարձակումներ չեն գրանցվել։

Իրանական հեռուստատեսությունը հայտնել է, որ Սպահանի երկնքում երեք անօդաչու թռչող սարք է խոցվել հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:

Tasnim-ը, վկայակոչելով ռազմական աղբյուրները, հայտնում է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ նահանգի նավթային օբյեկտները չեն տուժել։

Պաշտոնական միջազգային արձագանք

Պենտագոնը չի մեկնաբանել հարվածի մասին տեղեկությունները։

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը սահմանափակել է անձնակազմի տեղաշարժը իսրայելական հարվածի մասին հաղորդումներից հետո։