Ցնցող ժայթքում. տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը (ՎԻԴԵՈ)1
29.06.2021,
13:39
Ցնցող ժայթքում. տեսախցիկը ֆիքսել է Կոստա Ռիկայի խոշորագույն հրաբուխներից մեկի տպավորիչ ժայթքումը ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 28-ին սկսել է ժայթքել Կոստա Ռիկայի տարածքում գտնվող հինգ խոշորագույն հրաբուխներից մեկը` Ռինկոն դե լա Վիեխան։ Այս մասին հայտնում է life.ru-ն։
Հրաբուխն արտանետել է մոխրի` երկու կմ բարձրությամբ սյուն: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություն չկա: Կոստա Ռիկայի ղեկավարությունը նախազգուշացրել է բնակիչներին, որ արտանետումները կարող են թափվել գետերի հուներ, և նրանց հորդորել է չգտնվել գետափերի և կամուրջների մոտ:
Հրաբխի բարձրությունը 1916 մ է: Առաջին անգամ այն ժայթքել է1765թ.-ին, իսկ վերջինը, չհաշված այս տարվանը, 2012թ.-ին:–0–