ԱՄՆ–ում առաջին անգամ ամբողջովին արհեստական սիրտ է փոխպատվաստվել

22.07.2021, 15:00
ԱՄՆ–ում առաջին անգամ ամբողջովին արհեստական սիրտ է փոխպատվաստվել
ԱՄՆ–ում առաջին անգամ ամբողջովին արհեստական սիրտ է փոխպատվաստվել

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վիրաբույժներն առաջին անգամ կարողացել են մարդուն փոխպատվաստել ամբողջովին արհեստական սիրտ։

Այս մասին հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով ԱՄՆ–ում Դյուքի համալսարանի կայքին։

Բժշկական կենտրոնի բժիշկները կարողացել են սրտային անբավարարություն ունեցող 39–ամյա պացիենտին դնել Aeson արհեստական սիրտ, որն արտադրվել է Carmat ֆրանսիական ընկերության կողմից։

Պրոթեզն օրգանի ամբողջական իմիտացիան է։ Այն բաղկացած է չորս խոռոչից, երկու միկրոնասոսից, երկու բացթողումային խողովակաճյուղից, ինչպես նաև չորս փականից։ Ամեն ինչ բիոմետրալ կենդանական ծագման է։ Պացիենտին արհեստական սիրտը ժամանակավոր է դրվել, այն թույլ կտա ապրել մինչև իսկական սրտի փոխպատվաստում։ Արհեստական սրտի աշխատանքի առավելագույն ժամկետը հինգ տարի է։

Օրգանիզմում ներդրվում է արհեստական օրգանի միայն մի մասը։ Այդ ընթացքում պացիենտը պետք է իր հետ կրի 4կգ քաշով պայուսակ, որտեղ գտնվում է ակումուլյատորը, որն ապահովում է արհեստական սրտի ավտոնոմ աշխատանքը։

Մասնագետները նշում են, որ Carmat–ի արհեստական սիրտը չի սահմանափակում մարդուն, նա կարող է վարել «գրեթե սովորական կենսակերպ»։ Ալգորիթմերը կարողանում են սրտի զարկերի ռիթմն ադապտացնել տիրոջ ակտիվությանը համապատասխան։ Արհեստական սիրտը հիմնականում փոխպատվաստվելու է սրտի անբավարարություն ունեցող մարդկանց։–0–