Մերկ պարեր. ինչպես են Ռիո դե Ժանեյրոյում տոնում կառնավալը (ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

09.02.2016, 17:06
Բրազիլիայում անցկացվում է աշխարհի ամենազանգվածային և հայտնի կառնավալը։
Մերկ պարեր. ինչպես են Ռիո դե Ժանեյրոյում տոնում կառնավալը (ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլիայում անցկացվում է աշխարհի ամենազանգվածային և հայտնի կառնավալը։

Ինչպես հաղորդում է ruposters.ru–ն, հղում անելով Daily Mail–ին, կառնավալի կենտրոնական իրադարձությունը հերթական անգամ դարձավ սամբայի 12 դպրոցների շքերթը, որին մասնակցում են երկրի լավագույն պարուհիները` սեքսուալ հագուստով։

 - рис.1

Լուսանկարը` AFP

Տեղական իշխանությունների կարծիքով` կառնավալն այս տարի կգրավի շուրջ 1 միլիոն զբոսաշրջիկ։ Միջոցառման գլխավոր իրադարձությունը կրկին սամբայի դպրոցների շքերթ–մրցույթն էր։

Շքերթի ժամանակ պարուհիները հանդես են գալիս գունեղ և բավականին անկեղծ հանդերձանքով հատուկ կառուցված 700 մետրանոց սամբոդրոմի վրա։ Ժյուրին գնահատում է ելույթն ու փառատոնի վերջին օրը հրապարակում լավագույններից լավագույնների անունները։

  - рис.2

Լուսանկարը` AFP

Բացի պաշտոնական շքերթից, Բրազիլիայի ողջ տարածքում անցկացվում են ավելի դեմոկրատական փողոցային դիմակահանդեսներ։–0–