Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Արեգակի աստղագիտական լաբորատորիայի մասնագետները Երկրի վրա մագնիսական փոթորիկ են արձանագրել: Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ, գրում է mk.ru-ն:
Այսինքն, դասակարգել գեոմագնիսական ալեկոծությունները որպես «մագնիսական փոթորիկ» հնարավոր էր միայն նախօրեին երեկոյան ժամը 9-ից մինչև կեսգիշեր, և անգամ այդ ժամանակ այն ուներ «ամենաթույլ»` G1 կարգն, ինչը համապատասխանում է 5 բալի` 9 բալանոց սանդղակով: Հիմա գեոմագնիսական ալեկոծությունների աստիճանը գնահատվում է 4 բալ, ինչը չափազանց շատ է մագնիսական մթնոլորտը հանգիստ համարելու համար, սակայն բավարար չէ «մագնիսական փոթորիկ» որակելու համար: Փորձագետները դեռ չեն հայտնել` կկարգավորվի՞ արդյոք մագնիսական մթնոլորտը մոտակա ժամանակներում, թե ոչ: Պետեք է նշել, որ փոքր ալեկոծություններ նկատվել են նաև հուլիսի 9-ի գիշերը:
Շատ գիտնականներ կարծում են, որ թույլ և նույնիսկ միջին մագնիսական փոթորիկները, չնայած տարածված պատկերացմանը, գրեթե աննկատ են մարդկանց համար: Այնուամենայնիվ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև փորձել դիետա պահել, քանի որ փոթորիկները հիմնականում ազդում են սիրտ–անոթային և մարսողական համակարգերի վրա: Մասնավորապես, խորհուրդ է տրվում չօգտագործել տապակած սնունդ, հացաբուլկեղեն և այլ դժվարամարս մթերք: Միաժամանակ, ըստ մասնագետների, պետք չէ կենտրոնանալ մագնիսական փոթորիկների մասին մտքերի վրա, քանի որ հուզմունքն ինքնին կարող է ավելի վատ ազդել սիրտ–անոթային համակարգի վրա, քան նման իրադարձությունը:-0-