ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
28.10.2017,
16:57
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Միչիգանի համալսարանում նոր բաժին է բացվել։
Այսուհետ այստեղ դիպլոմ կկարողանան ստանալ նրանք, ովքեր չորս տարի կուսումնասիրեն մարիխուանայի աճեցման և խնամքի ձևերը։
Ուսումնական հաստատության ղեկավարությունը կարծում է, որ սա բավականին հեռանկարային ուղղություն է, քանի որ կանաբիսի արտադրությունը շուտով կարևոր տեղ կզբաղեցնի Միացյալ Նահանգների արդյունաբերությունում։
Ինչպես հայտնում է openreporter.ru–ն, համալսարանի ղեկավարության կարծիքով, բժշկական բույսերի աճեցումը դժվար գրավի «խոտ» ծխող թեթևամիտներին, քանի որ «մարիխուանագետ» դառնալը բավականին բարդ կլինի։
«Իհարկե ծրագիրը նոր է, և այն կարող է իրարանցում առաջացնել ուսանողների շրջանում, շատերը կցանկանան ստանալ այդ մասնագիտությունը։ Սակայն հաջողության հասնելու համար ուսանողը պետք է լինի շատ նպատակասլաց և մոտիվացվա։ Սա հեշտ ծրագիր չէ, այն իսկապես ինտենսիվ է, և այս բաժնում սովորելու համար պետք է լավ գիտելիքներ ունենալ քիմիայի և կենսաբանության ոլորտում», – նշել է քիմիայի պրոֆեսոր Բրենդոն Քենֆիլդը։
Նա նաև նշել է, որ ուսանողները չեն զբաղվի մարիխուանայի աճեցմամբ, այլ կուսումնասիրեն բուժիչ բույսերն ու դրանց հատկությունները։ Պարտադիր առարկաների շարքում են հողագիտությունը, բիոքիմիան և բիոստատիստիկան։ –0–